Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի (Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի) նոր կազմում ընդդիմությունը չի ներգրավվել: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում տալով Բելառուսի ԿԸՀ կայքին:
Նշվում է, որ Ներկայացուցիչների պալատի ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 17-ին։ Ըստ ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալների ՝ ընտրողների մասնակցությունը հասել է 77.22% -ի։









