ԱԺ-ում շարունակվում են աշխատանքները և հարակից զեկույցով հանդես է եկել Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ ներկայացնելով ԿԲ եզրակացությունը 2020 թվականի պետբյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ։
«Ակնհայտ է , որ տնտեսական ակտիվության բարձրմակարդակը պահպանվում են նաև 2019 թվականի ընթացքում և ըստ գնահատականների տարվա արդյունքում տնտեսական աճը կգերազանցի կառավարության կողմից 2019 թ․ պետբյուջեի հիմքում դրված ցուցանիշը և մեր գնահատումներով այն կկազմի 6․9 տոկոս »,- նշեց Արթուր Ջավադյանը։
Նրա դիտարկմամբ՝ տնտեսական ակտիվության աճին նպաստել են առաջարկի գործոնները, մեծամասամբ ծառայությունները արդյունաբերության ոլորտում գրանցված արտադրողականության աճերը, որոնքք իրենց մեջ կրում են տնտեսության ուրվագծվող կառուցվածքային փոփոխությունները և մրցակցության ավելացման ազդեցությունը։
«Համախառն պահանջարկի մասով տնտեսական այն ուղեկցվել է ներքին պահանջարկի աճով, որին զսպող հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում նպաստել է հատկապես ընդլայնվող ժամանակային քաղաքականությունը։ Հարկային վարչարարության բարելավման միջոցառումների դրական ազդեցությունը դրսևորվել է հարկերի հավաքագրման գերակատարումներով»,- հավելեց ԿԲ նախագահը։
Vesti.am