ԱԺ-ում շարունակվում է քառօրյա աշխատանները և ըստ կանոնակարգի յուրաքանչյուր չորեքշաբթի ԱԺ պատգամավորները կառավարության անդամների հետ իրականացնում են հարց ու պատասխան։ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հարց ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրեց մեկնաբանել օրերս Արցախում վարչապետի և Արցախի ԱԺ-ի «Ազատ հայրենիք» կուսակցության անդամների հանդիպումը, քանի որ դրանից հետո վերջիններս հայտարարել էին՝ ըստ վարչապետի այս պահի դրությամբ Մադրիդյան սկզբունքները և փաստաթուղթը բանակցային սեղանին չէ և կարևորեց վարչապետի կողմից այդ փաստի հաստատումը կամ հերքումը և, եթե չկա այդ փաստաթուղթը, ապա ի՞նչ կա դրա փոխանեն։
«Կարծում եմ՝ մի փոքր թյուրըմբռնում է եղել, քանի որ ես այդ օրը նոր բան չեմ ասել, քան ասել եմ հրապարակային 2019 թվականի մարտի 12-ին Ստեփանակերտում Արցախի և Հայաստանի Անվտանգության Խորհուրդների հետ համատեղ նիստում։ Խոսքը նրա մասին է, որ ես ասել եմ՝ քանի դեռ Մարդրիդյան սկզբունքների բոլոր պարամետրերը մեզ համար թափանցիկ չէ, մեզ համար դժվար է ասել՝ մենք դա ընդունում ենք որպես բանակցային գործընթացի հիմք, թե՞ ոչ։ Մադրիդյան սկզբունքները դրանք ըստ էության այն սկզբունքների ճանապարհն է, որը տանում է հարցի լուծման։ Մենք ուզում ենք հասկանանք՝ այն ճանապարհը մեզ ինչ հնարավոր տեղեր կարող է հասցնել, որպեսզի մենք իմանանք այդ ճանապարհով գնում ենք, թե ոչ »,- ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը։
Աղբյուրը՝ Vesti.am









