Instagram-ի «արքա» Դեն Բիլզերյանն ասել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում կքվեարկեր ռեփեր Քանյե Ուեսթի օգտին և Հիլարի Քլինթոնի դեմ և կատակել է, որ միգուցե ինքն էլ մտնի մրցապայքարի մեջ: Գրում է Tert.am-ը։
Երբ Դեն Բիլզերյանին հարցրել են՝ ինչ կարծիք ունի Քանյե Ուեսթի՝ 2024 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին՝ Instagram-ի աստղը TMZ-ին պատասխանել է, որ Քանյեն իր համար ավելի նախընտրելի թեկնածու է, քան Հիլարի Քլինթոնը, այնուհետև ծիծաղելով ավելացրել. «Կարծում եմ՝ նա պայքարելու է իմ դեմ: Դեռ կտեսնենք»:
38-ամյա Բիլզերյանը կարծում է, որ նախագահ Թրամփը, ամենայն հավանականությամբ, հավանություն կտար Քանյե Ուեսթի թեկնածությանը, քան իր: