Foto

Էրիկ Վարդանյանը տեղափոխվեց Սոչի

«Փյունիկի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը կարիերան կշարունակի «Սոչիում», հաղորդում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։

Էրիկ Վարդանյանը հանդես է գալիս «Փյունիկի» կազմում 2014 թվականից։ Անցկացրած 69 խաղերում Էրիկը 13 գոլի հեղինակ է դարձել։

2017 թվականից Էրիկ Վարդանյանը հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Մասնակցած 3 խաղերում նա 1 գոլ է խփել։

Աղբյուր՝ Armsport.am