Foto

Վրեժ Գաբրիելյանը՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը տնօրեն

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ  Վրեժ  Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն: Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում:

«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով. Վրեժ Գաբրիելյանին նշանակել փրկարար ծառայության տնօրեն»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ: