Foto

ՀԱՊԿ-ն ՆԱՏՕ-ից դեռևս չի ստացել համագործակցության մասին մայիսյան առաջարկի պատասխանը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ՆԱՏՕ-ից դեռևս չի ստացել ահաբեկչության դեմ պայքարի հարցով համագործակցության մասին մայիսին ուղարկված առաջարկի պատասխանը: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Միևնույն ժամանակ, Սեմերիկովը նշել է, որ այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը հաջող զարգանում է: «Ընդհանուր առմամբ, մեզ բավարարում է այն, թե ինչպես է զարգանում ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՇՀԿ-ի հետ մեր համագործակցությունը՝ գործող հռչակագրերի շրջանակում, և մենք կողմ ենք այդ համագործակցության ընդլայնմանը»,- հավելել է նա: