Foto

Արա Աբրահամյանը հանդիպել է Սոչի քաղաքի հասարակության հետ

Հոկտեմբեր 22-ին Սոչիի քաղաքային ժողովում տեղի ունեցավ «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» հասարակական կազմակերպության նախագահ, Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի հանդիպումը Սոչիի հայ համայնքի հետ:

Հանդիպմանը մասնակցում էին Սոչիի քաղաքային ժողովի նախագահ Վիկտոր Ֆիլոնովը, փոխքաղաքապետ Գալինա Մոսկալևան, ՌՀՄ-ն Սոչիի քաղաքային մասնաճյուղի նախագահ Համայակ Ուստյանը և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Իր ելույթի ժամանակ Արա Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ գոհունակություն հայտնելով ՌՀՄ-ն քաղաքային մասնաճյուղի գործունեությունից, ինչպես նաև հայ համայնքի և տեղի հասարակական կազմակերպությունների միջև առկա համագործակցությունից։

Հատուկ ուշադրություն դարձնելով հանդիպմանը ներկա երիտասարդ ներկայացուցչներին, Արա Աբրահամյանը նշեց, որ ժամանակակից դինամիկ երիտասարդությունը կարևոր դեր է կատարում հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում։

Ներկաները, ինչպես նաև քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները համաձայնվեցին հնչած այն մտքի հետո, որ Ռուսաստանում հայկական սփյուռքը մեծ ներուժ ունի։ Քաղաքի ղեկավարները նշել են, որ հայ համայնքը լիովին արդարացնում է քաղաքային իշխանությունների վստահությունը:

Ամփոփելով հանդիպման արդյունքները Համայակ Ներսեսի Ուստյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին կառուցողական և օգտակար երկխոսության համար: