ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ Միացյալ Նահանգներն անհրաժեշտության դեպքում կարող են ռազմական ուժ գործադրել Թուրքիայի դեմ Սիրիայում:
«Մենք խաղաղությունը նախընտրում ենք պատերազմին: Սակայն եթե ռազմական գործողության կարիք լինի, նախագահ Թրամփը լիովին պատրաստ է նախաձեռնել այդ գործողությունը», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը CNBC-ին տված հարցազրույցում:
Հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ն եւ Թուրքիան պայմանավորվել էին, որ Անկարան 120 ժամով կդադարեցնի «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունը Սիրիայի տարածքում: Այսօր այդ ժամկետը լրանում է:
Աղբյուր՝ Մեդիամաքս









