«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում շուրջ մեկ շաբաթ գտնվող ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից եւ տեղափոխվել «Երեւան–Կենտրոն» ՔԿՀ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Արմեն Չարչյանը։
Վերջինիս խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը կազդուրվել է եւ լավ ինքնազգացողություն ունի։
Հոկտեմբերի 9–ին Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։