Foto

Սյունիքում պոչատարը վնասվել է. արտանետումները լցվել են Ողջի գետը. տեսանյութ

«911» ծառայություն  հոկտեմբերի 17-ին, ժամը 08:40-ին տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է): 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող կոմբինատի պոչատարը. արտանետումները լցվել են Ողջի գետը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը պոչատարի վնասված հատվածը վերականգնվել է: