Foto

Նախագահ Սահակյանը Երեւանում մասնակցել է «Բարեփոխելով աշխարհը» կինոփառատոնի շրջանակներում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին Երեւան քաղաքում մասնակցել է «Բարեփոխելով աշխարհը» կինոփառատոնի շրջանակներում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել իրեն մարդու իրավունքների եւ ինքնորոշման իրավունքի պաշտպանությանն ուղղված գործունեության համար մարդասիրական մրցանակ հանձնելու համար՝ նշելով, որ Արցախյան շարժումը եւ Արցախի Հանրապետության պետականաշինության գործընթացը հանդիսանում են մարդու իրավունքների պաշտպանության եւ ինքնորոշման օրինակելի դրսեւորում: