Foto

Սիրիայում ռազմական գործողությունները կշարունակվեն մինչև ահաբեկիչների լիարժեք դուրսբերումը. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի ռազմական գործողությունները Սիրիայում այնքան ժամանակ, քանի դեռ ահաբեկիչներն ամբողջությամբ դուրս չեն եկել այդ տարածքներից, իսկ Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահպանվելու է, հաղորդում է РИА Новости-ն:

«Ոչ ոք չի կարող մեզ մեղադրել տարածաշրջանում ժողովրդագրական իրավիճակը փոխելու փորձերի համար: Սիրիայում քրդերը կտտանքների են ենթարկվում ԻՊ-ի կողմից: Ռազմական օպերացիայի հետևանքով կապահովվի Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Մենք կշարունակենք գործողություններն այնքան ժամանակ, քանի դեռ ահաբեկիչները լիովին դուրս չեն եկել այդ տարածքներից», - ասել է Չավուշօղլուն: