Foto

Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռը տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում

11.10.2019 թվականին Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը, որն իրականացնում էր «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերությունը՝ Boeing 737-700 EK 73 786 ինքնաթիռով, տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում: Համապատասխան սպասարկում անցնելուց հետո՝ օդանավը բարեհաջող վերադարձել է Երևան, տեղեկացնում են ՀՀ քաղավիացիայի կոմիտեից: