Կառավարության այսօրվա օրակարգում ընդգրկված է Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանին պաշտոնից ամզատելու որոշման նախագիծը։ Այն ՝ չզեկուցվող հարցերի շարքում։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Տրդատ Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ։









