Foto

ՀՀ ՊՆ․Եթե զոհված սպայի ընտանիքը ստանում էր 60 հազար դրամ, պետությունից կստանա 240 հազար հավելյալ գումար

Կառավարության որոշմամբ կավելանան հաշմանդամության զինվորական կենսաթոշակների ֆինանսավորմանն ուղղվող պետական բյուջեի ծախսերը: Այսօր Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեցին, որ  1998 թվականից սկսած տուժած զինծառայողների ընտանիքները փոխհատուցում կստանան: Տոնոյանն ասաց. «Եթե զոհված սպայի ընտանիքը ստանում էր 60 հազար դրամ, պետությունից կստանա 240 հազար հավելյալ գումար: Կախված կոչումից գումարի չափը կարող է փոփոխվել»: