Foto

Համաշխարհային տնտեսությանը աճը կդանդաղի

Այն երկրներում, որոնք ապահովում են համաշխարհային համախառն ներքին արդյունքի 90 տոկոսը, այս տարի տնտեսության աճի դանդաղում Է սպասվում: Ըստ «Ինտերֆաքս»-ի այդ մասին ասել է Է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևան: Նրա խոսքով՝ ցուցանիշները կարող են ընկնել մինչև տասնամյակի ամենացածր մակարդակ:

Գեորգիևան նշել Է, որ առևտրական հակամարտությունների հետևանքով 2020 թվականին համաշխարհային տնտեսությունը կարող Է կորցնել շուրջ 700 մլրդ դոլար, ինչը կազմում Է համաշխարհային ՀՆԱ-ի մոտավորապես 0,8 տոկոսը: «Մենք ավելի վաղ արդեն խոսել ենք առևտրական վեճերի վնասի մասին: Այժմ մենք տեսնում ենք, որ դրանք իրապես բացասական հետևանքներ ունեն»,- ասել Է ԱՄՀ-ի գործադիր տնօրենը: