Foto

Հոկտեմբերի 1-ին Երևանում կկայանա Եվրասիական գործընկերության միջազգային չորրորդ համաժողովը

Հոկտեմբերի 1-ին երևանում կկայանա Եվրասիական գործընկերության միջազգային IV համաժողովը (ԵԳՄՀ), որի նախաձեռնողը «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» հասարակական կազմակերպության նախագահ, Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանն է: Համաժողովն այս տարի միացված է «Եվրասիա մայրցամաքի տարանցիկ ներուժը» միջազգային համաժողովին և ավանդույթ դարձած Հայաստանում և Արցախում Ռուսաստանի հայերի միության օրերին (հոկտեմբերի 1-5):

Այս տարի ԵԳՄ համաժողովին մասնակցում են ԵԱՏՄ երկրների, Եվրոպայի, Ասիայի, ԱՄՆ և Կանադայի կառավարությունների և գործարար համայնքների ներկայացուցիչներ, ինչն ապացուցում է, որ ԵԱՏՄ-ի և Համաժողովի նկատմամբ հետաքրքրությունը դուրս է եկել Եվրասիայի սահմաններից:

Համաժողովն անցկացվում է ՀՀ կառավարության, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության,  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, «ՌՈՍՏԵԽ» ռուսաստանյան պետական կորպորացիայի ղեկավարների և ներկայացուցիչների գործուն աջակցությամբ:

 

Արա Աբրահամյան. «Մեր համաժողովի մասնակից երկրների համաձայնեցված գործողությունների ներուժը հնարավորություն է տալիս լուջ ազդեցություն ունենալ ոչ միայն Եվրասիայի, այլև ողջ աշխարհի ժողովուրդների զարգացման վրա: Ակնհայտ է, որ ԵԱՏՄ երկրների ընդհանուր, այդ թվում նաև տարանցիկ ներուժը այսօր կարող է ունենալ նույն նշանակությունը, ինչ իր ժամանակին Մետաքսի մեծ ճանապարհը՝ քաղաքակրթությունների միջև նորարարությունների տարածման և մշակութային ձեռքբերումների փոխանակման գործում»:

Համաժողովն անցկացվելու է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Երևան, Հալաբյան 16 հասցեում:

Մասնակիցների գրանցումը՝ ժ. 9.30, սկիզբը՝ ժ. 10.00