Foto

Քննարկվել է Արցախի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղու հարց

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը բանակցություններ է վարել պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Արցախի և Ադրբեջանի միջև ամուր և դեմոկրատական խաղաղության ուղիների վերաբերյալ, տեղեկացնում է Հայ դատի հանձնախումբը։
Հանդիպմանը մասնակցում էին Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների գործերով դեպարտամենտի տնօրեն Չերիլ Ֆերնանդեսը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերը։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի անունից բանակցություններին մասնակցում էին կառույցի ղեկավար Րաֆֆի Համբարյանը և հանձնախմբի կառավարական հարցերով տնօրեն Թերեզա Երիմյանը։
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը գնահատում է մեր բազմամյա երկխոսությունը պետդեպարտամենտի հետ հարցերի լայն շրջանակի վերաբերյալ և ողջունում է ԱՄՆ առավել կառուցողական հնարավորությունները՝ ուղղված խաղաղության, Արցախի և հարևան պետությունների քաղաքացիների առաջընթացի և բարգավաճման աջակցմանը»,- նշել է Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը և ԵԱՀԿ-ում նրա գործընկերները նշել են, որ պետք է ապահովեն ավելի ուժեղ առաջնորդություն, որպեսզի հակազդեն ադրբեջանական սադրանքներին և ագրեսիային։