Foto

Քաջարան-Մեղրի ճանապարհահատվածը ծանրաքարշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար մինչև նոյեմբերի 10-ը փակ է լինելու

«Մեղրիի ՃՇՇ» ՍՊԸ-ի կողմից Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածում կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ճանապարհահատվածը մինչև նոյեմբերի 10-ը ծանրաքարշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է լինելու: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: