Foto

ՈւԵՖԱ-ի նախագահ Չեֆերինը ժամանեց Երևան

Քիչ առաջ Երևան է ժամանել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Եվրոպական ֆուտբոլի գլխավոր պատասխանատուին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց ՀՖՖ առաջին փոխնախագահ, Գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը։ Ալեքսանդր Չեֆերինի հետ միասին Երևան են ժամանել ՈՒԵՖԱ-ի նախագահի գրասենյակի ղեկավար Լուկա Զայցը և ՈՒԵՖԱ-ի ազգային ասոցիացիաների տնօրեն Զորան Լակովիչը»,- հայտնում է ֆեդերացիան:
ՈՒԵՖԱ-ի նախագահին այսօր կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երեկոյան բարձրաստիճան հյուրերը ներկա կլինեն Հայաստան-Իտալիա հանդիպմանը: