Foto

Ամուլսարի գործով քննիչը և ՔԿ նախագահի տեղակալն ազատվել են պաշտոնից

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը և Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Այս մասին հայտնում է news.am-ը:

Յուրա Իվանյանը հրաժարվեց պատասխանել NEWS.am-ի հարցերին, միայն ասաց, որ հարցազրույց չի տալիս, եւ անջատեց հեռախոսը։

Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքի շահագործման քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի  նկատմամբ ծառայողական քննություն էր նշանակվել՝ Ամուլսարի գործով ոչ անաչառ քննություն վարելու վերաբերյալ հայտարարությունները ստուգելու համար։