Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան առաջադրվել է երկրի վարչապետի պաշտոնում: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին:
Իր հերթին Գախարիան հայտարարել է, որ իր կաբինետի պաշտպանության նախարարի պաշտոնում կառաջադրի Իրաքլի Ղարիբաշվիլիին, ով 2013-2015 թթ եղել է երկրի վարչապետը, իսկ Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնում վարչապետի թեկնածուն տեսնում է Լևան Իզորիային, ով 2016 թվականից Վրաստանի պաշտպանության նախարարն էր:
Vesti.am