Ամառային տրանսֆերային պատուհանի ամենասպասված գործարքը չի կայացել և «Պարի Սեն-Ժերմենի» բրազիլացի հարձակվող Նեյմարը չի տեղափոխվի ո՛չ «Բարսելոնա», ո՛չ «Ռեալ»:
Նեյմարն ամեն ինչ արեց, որպեսզի թողնի փարիզյան ակումբը: Նա բազմիցս ասել էր, որ ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա», նույնիսկ կարգապահական խախտումներ էր կատարում, որոց համար պատժվում էր: Նույնիսկ «Բարսելոնան» էր ակտիվ քայլեր ձեռնարկում Նեյմարին վերադարձնելու համար, բայց փարիզցիների պահանջած 333 մլն եվրոյի փոխարեն առաջարկում էր միայն 250 մլն:
Ըստ ВЕСТИ.RU-ի՝ ֆուտբոլիստի գործակալներից մեկը հայտարարել է, որ տեղափոխման վրա վետո է կիրառել անձամբ ՊՍԺ-ի նախագահ շեյխ Նասեր Ալ-Խալիֆին:
Նեյմարին փարիզյան ակումբը ձեռք էր բերել 2017թվականի ամռանը՝ 222 մլն եվրոյով:
Vesti.am









