Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը օգոստոսի 20-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Ինչպես տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքների, ադրբեջանական կողմում հայտնված զինծառայողի հետագա ճակատագրի և առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրության վերաբերյալ: