Foto

Դատարանը մերժեց Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանըմերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»–ը, դատավոր Մնացականյանը դատական նիստը ավարտեց և հաջորդ նիստը նշանակեց սեպտեմբերի 3-ին ժամը 12:00-ին:
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։