Բիշքեկի մայիսմեկյան շրջանային դատարանը երկարաձգել է Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կալանքի ժամկետը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է նախկին նախագահի փաստաբան Սերգեյ Սլեսարևը, հավելելով՝ նա կալանքի տակ կմնա մինչև հոկտեմբերի 26-ը։









