Foto

Ռուսաստանում ֆիզիկական անձանց արգելվում է սահմանով տեղափոխել 5 կգ-ից ավելի միրգ և բանջարեղեն

Ռուսաստանը ֆիզիկական անձանց համար խստացվում է  ուղեբեռի փոխադրման կարգը։ ՌԴ կառավարության որոշման համաձայն, օգոստոսի 19-ից Ռուսաստանում ուժի մեջ են մտնում ուղեբեռի և ձեռքով տեղափոխվող բեռի ստուգման նոր կարգերը։ Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն։

Նոր կարգի համաձայն, այժմ կթույլատրվի սահմանով ձեռքի ծանրոցներով և ուղեբեռով տեղափոխել 5 կիլոգրամից ոչ ավելի միրգ և բանջարեղեն։ Նոր կարգը տարածվում է տրասնպորտային բոլոր միջոցների վրա։

Բացի այդ, սահմանափակում կլինի նաև ծաղիկների ներկրման  համար։ Մասնավորապես, հնարավոր կլինի ներկրել 3 փունջ ծաղիկ, իսկ ավելի մեծ խմբաքանակների ներկրման համար կպահանջվեն համապատասխան ուղեկցող փաստաթղթեր։

Նշենք, որ ԵԱՏՄ կանոնների համաձայն՝ ավելի քան 5 կգ միրգ ու բանջարեղենով սահմանը հատել հնարավոր է միայն ֆիտոսանիտարական հավաստագրով։



Աղբյուր` Panorama.am