Միացյալ Նահանգների դաշնային ավիացիոն վարչությունը արգելել է ամերիկյան Apple ընկերության արտադրած MacBook Pro նոթբուքերի որոշ մոդելներ տեղափոխել ինքնաթիռներով: Այդ մասին երեկ հայտարարել է The Hill պարբերականը՝ հղում կատարելով ավիակարգավորողին:
Բանն այն է, որ 2015-ի սեպտեմբերից մինչև 2017ժի փետրվարը արտադրված 15 դյույմանոց MacBook Pro-ների կուտակիրները կարող են տաքանալ, որն էլ կարող է ռիսկային լինել հակահրդեհային անվտանգության տեսակետից:
Vesti.am