ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը չի շտապում հստակ նշել, թե «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի կողմից 2017-2018 թվականների ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման գործընթացում թույլ տրված հնարավոր չարաշահումները անփութության արդյո՞ւնք են, թե կոնկրետ կոռուպցիոն դրսևորում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հովհաննիսյանը հայտնեց օգոստոսի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
«Կատարվածն անփութություն, թե կոնկրետ կոռուպցիոն դրսևորում, դրա պատասխանը կտա նախաքննական մարմինը: Ամեն դեպքում ձեռք բերված տեղեկությունները բավարար են եղել գնահատելու համար, որ այդ գործարքը տեղի է ունեցել չարաշահումների արդյունքում»,- ասաց Հովհաննիսյանը: