ԵԱՏՄ երկրներում արտադրվող, արտահանվող և ներմուծվող ապրանքների որակի չափանիշները պետք է լինեն ամենաբարձրը, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ղրղզստանում ընթացող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ:
Նա ընդգծել է, որ այդ նպատակին պետք է հասնել, անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն այդ չափանիշները, հայտնում է РИА գործակալությունը:
«Մենք հիմա, նույնիսկ նեղ շրջանակում վիճում ենք, թե դրանք որակի ի՞նչ չափանիշներ են, ովքեր են դրանք հաստատել, արդյոք դրանք ուռճացված չեն: Բայց ամեն դեպքում մենք հասկանում ենք, որ, եթե մենք ստեղծել ենք այս ինտեգրացիոն միավորումը, ապա պետք է դա կատարել ամենաբարձր որակական մակարդակով»,- նշել է Ռուսաստանի վարչապետը:
Vesti.am