Foto

Լարսը կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար փակ կլինի

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու 94-րդ տեղամասում գտնվող թունելում պլանավորվում է իրականացնել ասֆալտապատման վերականգնողական աշխատանքներ:

Նորոգման աշխատանքների պատճառով այդ տեղամասում օգոստոսի 7-ին, 8-ին և 9-ին` ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանատնից: