Foto

Բեկանեվլ է Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն թույլատրելու որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանն այսօր՝ օգոստոսի 5–ին որոշում է կայացրել բավարարել դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով նրա պաշտպանի ներկայացրած բողոքը,  բեկանել խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։

Այսպիսով՝ որոշման օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատավորի աշխատասենյակում խուզարկություն իրականացնելու գործողությունը ճանաչվելու է անթույլատրելի ապացույց և աշխատասենյակից առգրավված իրերը ենթակա չեն, որպես ապացույց օգտագործման։

Հիշեցնենք, որ հուլիսի 16–ին դատարանի որոշմամբ խուզարկություն է իրականացվել Գրիգորյանի աշխատասենյակում, արդյունքում առգրավվել էր երեք համակարգիչ, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործին վերաբերող կրիչներ եւ փաստաթղթեր։