Foto

Մոսկովյան օդանավակայաններում այսօր առավոտյան 13 չվերթ է չեղարկվել, 41-ը՝ հետաձգվել

Մոսկովյան օդանավակայաններում շաբաթ առավոտյան 13 չվերթ է չեղարկվել, 41-ը՝ հետաձգվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ «Яндекс. Расписание» ծառայությանը հղումով: 

Երևանյան ժամանակով ժամը 08.51-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում 6 չվերթ է հետաձգվել, իսկ «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ 22 չվերթ, 13-ն էլ չեղարկվել է, «Շերեմետևո»-ում 13 չվերթ է հետաձգվել:

Չվերթների չեղարկման ու հետաձգման պատճառների մասին տեղեկություն չի հաղորդվում: