Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 16։00-ի սահմաններում «ԳԱԶ-31105» մակնիշի 41 QQ 222 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Տեղ գյուղից դեպի Արցախ ընթանալիս, Շուշի քաղաքի Շուշիի հիդրոէլկտրակայանի հարեւանությամբ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 200 մետր գլորվել ձորը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 5 հոգի տեղում մահացել են։ Այս պահին դեպքի վայր են ժամանում Ստեփանակերտի հիվանդանոցի բժիշկները, Արցախի Հանրապետության ճանապարհային ոստիկաններն ու քննչական ապարատի քննիչները։ Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ մահացածների ինքնությունը։
Նախնական տվյալներով՝ մեքենան գերբեռնված է եղել։
Վթարի ենթարկվածները Սյունիքի մարզի Տեղ գյուղից էին, ընտանիքի անդամներ։









