Կրասնոյարսկի մի բնակիչ մոր անդամահատված դիակը երկու ամիս պահել է իր բնակարանի սառնարանում:
Ըստ քննչական մարմնի տարածած տեղեկատվության՝ անցյալ տարվա հուլիսին նույն մարդը սպանել է իր կնոջը և թաղել ամառանոցի տարածքում: Կինը մոտ մեկ տարի համարվում էր անհայտ կորած:
Ինչպես հայտնում է TACC-ը, Քննիչները հայտնաբերել են կնոջ դիակը ամառանոցի տարածքի ուսումնասիրության ժամանակ: Միայն դրանից հետո է հանցագործը խոստովանել իր մեղքը: Հարուցված է քրեական գործ կրկնակի սպանության փաստով:
Vesti.am