Foto

Մահացել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն

Յոթանասուներկու տարեկանում կյանքից հեռացել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն, գրում է ria.ru-ն:

«Ատոմային էներգիայի միջազգային գործակալության քարտուղարությունը խոր վշտով տեղեկացնում է գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի վախճանի մասին»,- ասվում է գործակալության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նա գլխավորում է ՄԱԳԱՏԷ-ն 2009 թվականից: