ՊՆ վարչական համալիրում, Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողության ժամանակ դիմելով ներկաներին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր այս հրապարակում կանգնած են մարդիկ, որոնք գտնվում են արցախյան ազատամարի ակունքներում: Այս հրապարակում կանգնած են ավագ խմբի սպաներ, որոնք արդեն ծառայական բավական տպավորիչ ուղի ունեն և այդ ուղին խորհրդանշող շքանշաններ:
Այսօր այս հրապարակում կանգնած են ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներ, որոնք իրենց կյանքում առաջին անգամ ստանում են սպայական կոչում: Այսօր մեր աչքի առաջ մի տեսարան է, որը խորհրդանշում է այն սերնդափոխությունը, որ տեղի է ունենում ՀՀ-ում, Հայաստանի զինված ուժերում։
Սպայական ծառայությունը թերևս կամային ամենաբարձր չափանիշներ պահանջող ծառայության տեսակ է, որովհետև պահանջում է կամք, անվերապահ և առանց քննարկման ի կատար ածել հրամանները, անվերապահ և առանց քննարկման ապահովել սեփական հրամանների ի կատար ածումը: Սա բարոյական ինտելեկտուալ հոգեբանական ահռելի ուժ պահանջող գործունեություն է:
Այսօր ձեր ներկայությունն այս հրապարակում վկայում է, որ դուք կայացրել եք որոշում, ունեք սեփական ուժերի նկատմամբ բավարար վստահություն, որ կարող եք կրել այսպիսի անկրելի թվացող բեռ:
Ուսադիրների արժեքը մեծանում է յուրաքանչյուր սպայի նկատմամբ ենթակաների ունեցած հարգանքով:
Այս դժվար ճանապարհն անցնելու ձեր հանձնառությունը մաղթում եմ, որ լինի առավել արդյունավետ, առավել հաղթական բոլորիս համար:
Ես ուզում եմ մաղթել, որ ձեր ծառայության արդյունքում հասնեք նրան, որ կրեք գեներալական ուսադիրներ: Ուզում եմ մաղթել, որ այդ պրոցեսը լինի ոչ թե կապերի, ծանոթությունների արգասիք, ես հավատացած եմ, որ դա կլինի ձեզնից յուրաքանչյուրի արժանիքի օբյեկտիվ գնահատական»:









