Սեւանի ափի առանձնատերերերի սեփականատերերն իրենք պետք է քանդեն իրենց շինությունները։ Այս մասին ըստ News.am-ի, այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
«1905 մետրից ցածր գտնվող բոլոր 4800 շինությունները, բացառությամբ խորհրդային միությունից մնացած որոշ պոմպակայանների, բոլորն ապօրինի են: Քանդելու հետ կապված՝ ֆինանսական ծախս կա, որը մենք հաշվարկել ենք եւ կառավարությանը տվել 1 քառակուսի մետրի քանդելու արժեքը: Սակայն այդ շինությունների տերերն էլ պարտավորություններ ունեն: Կոնկրետ ապօրինի շինություն կառուցողը պարտավոր է ինքն իր շինությունը քանդել: Եթե չի քանդում, նոր պետությունը դա պետք է անի, բայց եթե կա սեփականատեր, ինչո՞ւ պետք է պետությունը ծախսի քանդման աշխատանքների գումարը»,- ասաց նախարարը։
Նա նշեց, որ նշված ապօրինի շինությունները հավաքագրված են եւ ներկայացված են վարչապետի աշխատակազմ:
Մանրամասները՝ News.am