Քիմ Քարդաշյանը և նրա ընտանիքը վերջապես կարող են ասել «Տնից լավ տեղ չկա»: Կիրակի օրը՝ ապրիլի 24-ին, Քիմը իր ընտանիքի հետ ժամանել է Լոս Անջելես՝ Մայամիում և Իսլանդիայում մի քանի շաբաթ անցկացնելուց հետո: Այս մասին հայտնում է «Daily Mail»-ը: 35-ամյա հեռուստաաստղին իր ամուսնու՝ Քանյե Ուեսթի և 2-ամյա դստեր՝ Նորթի հետ, լուսանկարիչները բռնացրել են Կալիֆոռնիայում՝ իր սեփական ինքնաթիռից իջնելիս: Երկու երեխաների մոր հագին խոր լանջաբացվածքով կիպ տոպ, սև կիպ կիսաշրջազգեստ և բարձրակրունկ բոկոտիկներ են եղել:
Քիմի ձեռքին իր նոթբուքն էր և թանկարժեք բուտիկներից կատարած գնումներով փաթեթները: Իր ռեփեր ամուսնու գործունեությունը գովազդելու նպատակով՝ Քիմը ջինսե բաճկոն է հագել, որի վրա գրված է եղել ամուսնու վերջին ալբոմի անվանումը՝ «Life of Pablo»:
Կասկած չկար, որ ընտանիքը շատ ուրախ էր վերջապես տուն վերադառնալու համար: Հանգստյան օրերին նրանք Ֆլորիդայում մասնակցել են մի քանի միջոցառումների՝ ներառյալ ընկերների հարսանիքը և Քիմի քրոջ՝ Քորթնիի ծննդյան 37-ամյակին:
Vesti.am