Foto

Բակո Սահակյանն ընդունել է Եվրոպական խաղերի սամբոյի մրցաշարի արծաթե մեդալակիր Դավիթ Գրիգորյանին և նրա մարզչին

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է Մինսկում կայացած Եվրոպական խաղերի սամբոյի մրցաշարի արծաթե մեդալակիր Դավիթ Գրիգորյանին և նրա մարզիչ Էռնեստ Միրզոյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Նախագահը շնորհավորել է Դավիթ Գրիգորյանին և Էռնեստ Միրզոյանին գրանցած հաջողությունների կապակցությամբ՝ դրանք համարելով նշանակալի իրադարձություն մեր հանրապետության սպորտային կյանքում, եւ հույս հայտնել, որ ապագայում կգրանցվեն ավելի մեծ արդյունքներ:

Հանդիպմանը ներկա էին կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, նախարարի տեղակալ Աշոտ Դանիելյանը: