Foto

Թուրքիայի ՍԴ–ն հրապարակել է պատրիարքի ընտրության խոչընդոտման հայցով վճռի տեքստը. News.am

Այս տարվա մարտին արք. Մեսրոպ Մութաֆյանը մահկանացուն կնքեց, որից հետո դե յուրե բացվեց նոր պատրիարք ընտրելու հնարավորություն...

Թուրքիայի Սահմանադրական դատարանը հրապարակել է Հայոց պատրիարքի ընտրությունների խոչընդոտման հետ կապված հայցի՝ դեռեւս մայիսն կայացված որոշման տեքստը։

Ինչպեսո տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը,  Թուրքիայի ՍԴ–ի հրապարակած տեքստում մեջբերվում է 1863–ի Սահմանադրության կետերը, ըստ որի, Հայոց պատրիարքի աթոռի դատարկ լինելու  որ դեպքերում են անհրաժեշտ արտահերթ ընտրություններ իրականացնել։  Ըստ ՍԴ–ի,  Հայոց պատրիարքի ընտրությունների  վերջին տարիներին հետաձգումը հակասել է  այդ սզբունքին։

Նշենք, որ Թուրքիայի ՍԴ–ն մայիսին որոշում էր կայացրել բավարարել Պոլսո պատրիարքարանի հոգեւորականներից մեկի հայցը՝ Հայոց պատրիարքի ընտրությունների հետաձգումը որպես կրոնի ազատությունների խախտում։  ՍԴ–ի նախնական որոշման մեջ նշվել էր, որ  խախտվել է Թուրքիայի Սահմանադրության 24–րդ հոդվածը։

Մանրամասները՝  News.am