Foto

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները Բաքվում բանակցություններ են վարել

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Բաքվում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն հրամանատար Թոդ Ուոլթերսի հետ, գրում է tass.ru-ն:  

«Հրամանատարները կարծիքներ փոխանակեցին եվրոպական և գլոբալ անվտանգության ոլորտում տիրող իրավիճակի,  ՌԴ – ՆԱՏՕ շփման գծում միջադեպերի կանխարգելման հնարավոր միջոցների, ռազմական փորձագետների երկխոսության հեռանկարների, ծովահենության և ահաբեկչության դեմ պայքարի, Սիրիայում և Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ»,- ասված է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդման մեջ:Փոխանցում է Tert.am-ը։

Կողմերը հայտնել են հետագա շփումը շարունակելու շահագրգռվածության մասին: