Foto

Հայոց ցեղասպանության ճանաչմանն աջակցում է ԱՄՆ նախագահի 4 թեկնածու

Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի համահեղինակները ԱՄՆ նախագահի չորս թեկնածուները են, գրում է Rusarminfo-ն:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբն (ANCA) իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դեմոկրատական կուսակցության անդամ Էմի Քլոբուշարդը, որը մտել է նախագահական մրցավազքի մեջ, դարձել է չորրորդ սենատորը, որը միացել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին»:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը և Գաս Բիլիրակիսը 2019 թ. մարտին ներկայացրել են Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակը հարգելու վերաբերյալ նոր բանաձև:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբարդը, որը նույնպես առաջադրվել է 2020 թ. նախագահական ընտրություններին, կոչ է արել ԱՄՆ իշխանություններին վերանայել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման և համապատասխան բանաձև ընդունելու վերաբերյալ: