Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմը իր պատմության մեջ 9-րդ անգամ նվաճեց Copa America-ն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում կայացած գավաթի խաղարկության եզրափակչում մրցեցին Բրազիլիայի և Պերուի ընտրանիները: Էվերտոնի, Գաբրիել Ժեզուսի և Ռիշարլիսոյի գոլերին Պերուի ընտրանու կազմում պատախանեց միայն Գերերոն և Բրազիլիան հաղթեց 3:1 հաշվով:
12 տարի անց և իր պատմության մեջ 9-րդ անգամ Բրազիլիան կրկին լավագույն է Լատինական Ամերիկայի թիմերի պայքարում:
Բրազիլիայի ազգային թիմի ֆուտբոլիստ Դանի Ալվեսը ճանաչվել է Copa America-ի լավագույն ֆուտբոլիստ:
Իսկ լավագույն դարպասապահ է ճանաչվել բրազիլացի Ալիսոն Բեկերը: Դարպասապահը 6 խաղում միայն մեկ գնդակ է բաց թողել:
Վերջինս իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում ընդհանուր առմամբ նվաճել է 40 տիտղոս. 36-ը՝ ակումբի կազմում և 4-ը՝ հավաքականի:









