Այսօրվանից ուժի մեջ է մտնում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք: Մոսկվայից Թբիլիսի վերջին ուղիղ չվերթն իրականացվել է հուլիսի 7-ի երեկոյան, գրում է korrespondent.net-ը:
Երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության արգելքը վերաբերում է նաև վրացական ավիաընկերություններին։
Հիշեցնենք, որ Թբիլիսիում հակառուսական բողոքի ակցիաների ֆոնին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք: Նշվում է, որ հրամանագիրն ստորագրվել է Ռուսաստանի և նրա քաղաքացիների անվտանգության պահպանման նկատառումներով և գործելու է ժամանակավոր: Այն նաև կառավարությանը կարգադրում է Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիներն օգնել, որպեսզի վերադառնան Ռուսաստան։