Foto

Օգոստոսին Սիրիայի հարցով եռակողմ բանակցություններ կանցկացնեն

Թեհրանի, Մոսկվայի և Անկարայի միջև եռակողմ գագաթնաժողովը, որն ուղղված է սիրիական ճգնաժամի կարգավորման քննարկմանը, տեղի կունենա օգոստոսին Թուրքիայում, հայտնում է Tasnim-ը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընին:
«Հանդիպումը հիմնականում կանցկացվի Իդլիբի և Սիրիայի այլ հատվածների հարցով, ընդհանրապես անվտանգությանը, անցումային գործընթացներին, սահմանադրական հանձնաժողովին և վերաբնակեցմանն առնչվող իրավիճակի հարցով»,- ասել է Քալընը մամուլի ասուլիսի ժամանակ:
Նշվում է, որ օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին Սիրիայի հարցով ևս մեկ հանդիպում է նախատեսված Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների մասնակցությամբ:
«G20 գագաթնաժողովի ժամանակ համաձայնություն էր ձեռք բերվել քառակողմ հանդիպման շուրջ՝ անցյալ տարի Ստամբուլում տեղի ունեցածի նման... Քառակողմ գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել ՄԱԿ ԳՎ ուղևորվելուց առաջ»,- նշել է նա:
Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Սիրիայում հաշտեցման 3 երաշխավոր երկրներն են:
Այս երկրների առաջնորդները պարբերաբար հանդիպում են Սիրիայում ընթացիկ իրավիճակի քննարկման նպատակով: