Foto

ԵԽԽՎ վերադառնալուց հետո Ռուսաստանը ԵԽ բյուջե է վճարել 33 մլն եվրո

Ռուսաստանը վերսկսել է վճարումները Եվրոպայի խորհրդի բյուջե՝ երկու տարվա ընդմիջումից հետո, Ղրիմի միացումից հետո ստեղծված դիվանագիտական ճգնաժամի ֆոնին։ Այս տեղեկությունը թվիթերում հաստատել է ԵԽ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Դանիել Հոլթգենը։

Ռուսաստանը, որը ԵԽ բյուջեի 5 գլխավոր դոնորներից է, վճարել է 2019թ․-ի ԵԽ բյուջեի գումարը, որը կազմում է 33 միլիոն եվրո։

Հոլթգենն ասել է, որ վստահություն կա, որ Ռուսաստանը կկատարի նաև 2017-2018թթ․-ների բյուջեի վճարումները, որը կազմում է մոտ 55 մլն եվրո։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդւոնված բանաձերով հնարավոր եղավ ՌԴ պատվիրակությանը վերադարձնել նրա ամբողջական լիազորությունները, որից նրանք զրկվել էին 2014թ․-ին՝ Ղրիմի միացումից հետո։

 

Աղբյուր` Panorama.am