ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական Դատարանում առկա ճգնաժամի հանգուցալուծման հարցում ակնկալում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասնակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանն ասաց հունիսի 28-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Այս հանգուցալուծման մեջ մեծ ավանդ պետք է ունենան բոլորը, առաջին հերթին՝ Հրայր Թովմասյանը: Ես մեծ հույս ունեմ, որ պարոն Թովմասյանն իր ծանրակշիռ խոսքը կասի, որպես հանգուցալուծում»,- ասաց Միրզոյանը:
Վահե Գրիգորյանը նամակով դիմել է Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, Հայաստանի նախագահին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամի հետ կապված:









