Foto

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է չմշակել վեթթինգի մասին առանձին օրենքի նախագիծ

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է վեթթինգի մասին առանձին օրենքի նախագիծ չմշակել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 28-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Մտադիր էինք վեթթինգի մասին առանձին օրենք ունենալ, բայց այս պահին մենք գերադասել ենք վեթթինգի գործընթացն իրականացնել այլ գործիքակազմով: Այն, բնականաբար, ենթադրելու է որոշակի օրենսդրական նախագծերի ընդունում, որպեսզի դա հնարավոր լինի, մասնավորապես Բարձրագույն դատական խորհրդի և Հակակոռուպցիոն մարմնի կողմից իրականացնելու համար, բայց այս պահին նման քննարկում չկա, որ դա կլինի առանձին նախագիծ»,- ասաց Մակունցը: